Բլոգի «ոսկորներն են լվանում» Յան-Տադոն և Սոֆի Արսենը:
Տադո. -Բարև, Գալֆայան:
Սոֆի. – Բայց ինչո՞ւ ես հեգնում:
Տադո. – Դիմելաձևս հեգնելու նպատակ չունի: Ես պարզապես կրկնում եմ հեղինակի մաներան, երբ խոսում է ինքն իր մասին:
Սոֆի. – Ավելի լավ է բլոգին անցնես: Դիմելաձևերի մասին հետո կխոսենք:
Տադո. – Լավ, բայց մինչ կսկսեմ մանրամասն կարծիքիս շարադրումը, ուզում եմ մի քանի բան հստակեցնել երեքիս: Քննարկման դրված է ոչ թե այն, թե ինչքան զզվանք, քթի մազ ու առհասարակ դեբիլն եմ ես, այլ Ձեր բլոգը, Գալֆայան: (Սոֆին հառաչում է:) Իմ խնդիրը չէ, թե ինչ եք Դուք ի նկատի ունեցել այս կամ այն բլոկով, տողով կամ էջով: Ձեր խնդիրն է, թե ինչ եմ հասկացել, որն եմ հիշել և ինչ եմ մտածել ես` ներկայացվող ապրանքի սպառողս: Բլոգը նույնպես ապրանք է: Առավել ևս` Ձեր բլոգը:
Սոֆի. – Ասածիցդ սպառնալիքի հոտ է գալիս: Գրազ կգամ, որ հիմա հեղինակի գլխին ես թափելու քո «հեղինակավոր» կարծիքի մագման: Բայց մինչ սկսես քո «քլնգոցը», խնդրում եմ, չմոռանաս, որ սպառողն էլ պետք է ապրանքից մի բան հասկանա, ու նոր միայն քննադատի: Կարճ ասած, պետք չի խոսել այն բանից, ինչից ընդհանրապես գաղափար չունես:
Տադո. – Չէի ասի: Սպառողի խնդիրը չէ, որ ինքը ապրանքից (տվյալ դեպքում բլոգերից) ոչինչ չի հասկանում: Ապրանքը ներկայացնողի (տվյալ դեպքում՝ Գալֆայանի) խնդիրն է, որ նրա՝ սպառողի, բերանը բաց չմնաց: Ու այդ խնդրի լուծման համար Դուք, Գալֆայան, պիտի մաքսիմումն անեք: Իսկ եթե մաքսիմումն եք արել ու մոտեցել ենք բլոգգինգին մատների ծայրին... Որեմն, ողբամ ընդ քեզ, Բերմունդյան զուգահեռանիստ:
Սոֆի. – Հերիք ա տղային փնովես: Գործնականին անցիր:
Տադո. – Տես, դու ինքդ առաջարկեցիր: Բլոգի առաջին` գլխավոր էջը: Նույն բեմականացման երեք աֆիշ իրար հետևից: Ընդ որում, իրարից շատ քիչ բանով տարբերվող երեք աֆիշ:
Սոֆի. – Նույն ներկայացումն է, բայց հո տարբեր օր, տարբեր ժամ, տարբեր վայր է նշված: Իմ կարծիքով ռեժիսորը պարտավոր է տեղյակ պահել հանդիսատեսին՝ երբ է խաղալու իր ներկայացումը, նույնիսկ եթե չորրորդ անգամն է խաղում:
Տադո. – Գաղտնիք բացեմ. խմբագրելու համար նախատեսված հատուկ կոճակ են հնարել մարդիկ: Բայց չորս աֆիշ իրար հետևի՞ց, ընդ որում, ֆոկուսից ընկած ու դիսկամֆորտ առաջացնող աֆիշներ: Վատ աֆիշներ, մի խոսքով. միայն չորրորդ դիտումից հետո եմ նկատել կցված խոՐափիլիսոփայական տեքստը:
Սոֆի. – Ափսոս դու չես գրել, չէ՞:
Տադո. – Խորափիլիսոփայությունը իմ պրոֆիլը չի: Իմը դեմագոգիան ա: Բայց հիմա խոսքը իմ մասին չի: Աֆիշներից հետո` երգ, որը Ձեր՝ GalfHary Art Studio-ի հետ ճիշտ այնքան կապ ունի, ինչքան, ասենք, բորշը պաղպաղակի:
Սոֆի. – Բորշն ու պաղպաղակը շատ համով են, մանավանդ միասին: Իսկ դու հիմարություններ ես դուրս տալիս, որովհետև տեսահոլովակը GalfHary-ի հետ ճիշտ այնքան կապ ունի, որքան Գալֆայանի էկրանային ժամանակն է այդ հոլովակում:
Տադո. – Տեսահոլովակի վերնագրում Գալֆայանի մասին խոսք չկա: Իսկ տեսահոլովակը չի տրամադրում մինչև վերջ դիտելուն ու ռեժիսորի ինքնությունը պարզելուն: ու դա էլի իմ խնդիրը չէ: Անցանք առաջ: Հաջորդ նյութը` հղում հարցազրույցին: Դե, ես երբեք չեմ թաքցրել, որ սեղանի այ-քյու ունեմ, դրա համար էլ լավ չեմ ըմբռնում. իմաստը բացել «ՀարցազրույցՆԵՐ» էջը այն միակ հարցազրույցի համար, որի հղումը կա գլխավոր էջում: Ու դա այն դեպքում, երբ գլխավոր էջը միայն հինգ նյութից է կազմված, որոնք բոլորն էլ մի ու ակնառու տեղում են:
Սոֆի. – Իրոք որ սեղանի այ-քյու ունես: Վունդեռկինդս, դեռ մի հարցազրույց է, բայց հո հետո էլի կլինեն:
Տադո. – Հուսանք: Երկրորդ էջը` «Մեր մասին»: Նենց եմ ուզում ասեմ «վույ ազիզ ջյան»: Գալֆայան, Ձեր արվեստագետի հոգին բաժանվել ա բազմաթիվ անհավասար մասերի ու հիմա Դուք ինքներդ Ձեր հետ հոգնակիո՞վ եք խոսում:
Սոֆի. – Ո՞վ ասեց:
Տադո. - Ամեն դեպքում, վերնագիրը տրված ա հոգնակիով, ու դա իմ նման իշաոտնուկներին այն մոլորության մեջ ա գցում, որ տեքստն էլ պիտի հոգնակիով ստացվի: Իսկ քանի որ տեքստը Գալֆայանի մասին է (GalfHary Art Studio-ն ավտոմատաբար նույնականացվում է Գալֆայանի հետ` դրա մասին է ճչում ամբողջ բլոգը), տրամաբանական հետևություն` Գալֆայանը Գալֆայանի հետ խոսում է հոգնակիով: Չէ՞, Տադո: Հա՛, Տադո:
Սոֆի. – Չէ՛, Տադո: GalfHary-ն, ցիտում եմ, «ստեղծված է ներկայացնելու Գալֆայանի ստեղծագործությունները»: Քո իրոնիայի իմաստը չհասկացա, բայց ի տարբերություն քեզ, իմ այ-քյուի վրա չեմ կասկածում:
Տադո. –Ավելի վատ քո համար: GalfHary-ն, կրկնում եմ, նույնականացված է Գալֆայանի հետ:Հաջորդը` աֆիշ: Նու, սրա փիլիսոփայությունը տկարիս հասու է: Բայց էդ դեպքում գլխավոր էջի առաջին երեք գրառումնեը ավտոմատաբար իմաստազրկվում են: Հա, ու գործից հանեք Ձեր աֆիշ սարքողին: Մասնավորապես նրան, ով սարքել է երրորդ, չորրորդ, հինգերորդ ու վերջին աֆիշները: Համ էլ, էնքան լավ չեմ հասկանում, եթե կա հինգերորդը, շատ պետքնե՞րս ա վեցերորդը: Կամ, ավելի ճիշտ, հակառակը:
Սոֆի. – Դու արդեն նեռվերիս վրա ես ազդում: (Մամա բողկ, ու էս ամեն ինչը ամսագի՞ր ա գնալու: Հուսով եմ էս լավ կտորները չեն մոնտաժվի, չէ՞, Արի-սան:)
Տադո. – Ազդում ե՞մ: Ո՞վ ա քեզ էստեղ պահում: Հաջորդը` Հարություն Գալֆայան: Հարություն Գալֆայան, Դուք Ձեզ շատ եք սիրում, գիտե՞ք: Որպես երևույթ էդ էնքան էլ վատ բան չի, ուղղակի պետք չի դրա մասին էդքան շատ խոսել: Վանում ա նորմալ մարդկանց, պոտենցիալ սպառողներին ու գրավում Ջասթին Բիբերի ֆանատկաներին:
Սոֆի. – Ջասթին Բիբերի ֆանատկաները тут при чем?????
Տադո. – Մարդկանց տիպը, հաստատուն այ-քյուուվ սուբյե`կտ:
Պորտֆոլիո: Գալֆայան, էն մարդը, ով իրան դերասան, ռեժիսոր ու դիզայներ ա զգում, պորտֆոլիոյում չպիտի ներառի նենց նկարներ, որտեղ ինքը բացահայտվում ա որպես սիմպո, բայց ոչ էդքան լավ մոդել: Չպիտի ամպագոռգոռա, որ իրան լուսանկարում ա համացանում հայտնի Մառամ Ավան: Իրան էդ պետք չի: Իրան պետք ա իրան որպես դերասան, ռեժիսոր ու դիզայներ բացահայտի: Ասենք, տեղադրի իրա «սուպերկրեատիվ գալստուկների» նկարները, իրա բեմակաանցումներից սկրիներ ու իրան` ծաղրածու վիճակում:
Սոֆի. – Նախ, Մառամ Ավային հանգիստ թող, հաստատ քեզնից լավ ֆոտոներ ա անում մարդը: Երկրորդ, ներկայացումների «սկրիները» չտեսա՞ր:
Տադո. – Ոչ մի կերպ: Իսկ եթե տեսել եմ, բայց չեմ զգացել, որ ներկայացման սկրին եմ տեսնում, դա…
Սոֆի. – Գալֆայանի խնդիրն է: Գիտեմ-գիտեմ:
Տադո. – Քո խելքի բանը չի: Անցանք առաջ: Տեսանյութեր: Մենակ չասեք, որ էդ վիդեոի ռեժիսորը Դուք եք: Ես կհիասթափվեմ էս կյանքից վերջնականապես:
Սոֆի. – Facepalm.
Տադո. - Հաջորդը: Մտքի թռիչք: Վույ ազիզ ջյան: Դե մենք ադաթ սիրող ազգ ենք, ո՞նց կլինի: Բա մատից ծծած փիլիսոփայությունները չհրապարակե՞նք: Բա մեզ լավ չզգա՞նք: Բա բարեկամությունը լայքաշեյրությամբ չզբաղվի՞: Բա մունաթ չգա՞նք մեր մտքի անզուսպ ճախրանքը չըմբռնող բարեկամների վրա: Կարգ կա, կանոն կա, բա ո՞նց:
Հաջորդը: Վերնագիրը` վերջում: Մմմ, դա: Կներեք էլի, մեր ինչներին ա պետք Ձեր վեպի մասին տեղեկությունը: Բացի այդ, ցիտատը ոտից գլուխ շաբլոն տաՖտալոգիա ա: Ծեծված, անհետաքրքիր: Տակի քոմենթն էլ բացարձակ ինտրիգ չի պարունակում, ինքնաբուխ «արա էս ո՞վ ա» բացականչության խթան ա ու իրա արևին հրաման` «կկարդաք ինքերդ»: Սպառողին էդ դուր չի գալիս:
Սոֆի. – Поправочка. էդ ՔԵԶ դուր չի գալիս:
Տադո. – Ես սպառող եմ: Շատ շարքային: Ու դուխով:
Կրեատիվ փողկապներ: Հետաքրքիր պատկերացումներ ունեք կրեատիվի ու հատկապես փողկապների մասին:
Հաջորդը: Գեղանկար: Մանրանկար: Վիտրաժ-կոլաժ: Բուֆոն: Ողբամ ընդ քեզ, Բերմունդյան զուգահեռանիստ: Ես շատ բան չեմ հասկանում կերպարվեստից, բայց ավելին էի սպասում: Շա-ատ ավելին: Ավելի կրեատիվն ու տեխնիկապես լավը: Ձեր լուսանկարչին աշխատանքից հանեք: Հեչ գլուխ չի հանում իրա գործից:
Սոֆի. – Տադոյին էլ կես դրույքով գործի վերցրեք, որ հետո ինքը իրան «քլնգի»:
Տադո. – Հա, Տադոն սիրում ա ինքնաքլնգումը: Ճիշտ ա, էդքան էլ լավ չի ինքնաքլնգումից, բայց աշխատում ա իրա վրա: Հաջորդը: Կապ: Էս միակ էջն ա, որին ասելու բան չունեմ: Չնայած, ինքը անիմաստ ա մի տեսակ: Ձեր կոորդինատները կան Բուֆոնում ու էլի լիքը տեղ:
Ամփոփելով կարծիքս՝ դիզայնը վատն ա, լոգոն փչացնում ա ամեն ինչ: Իսկ կրեատիվ մտածելակերպը, եթե այդտեղ ապրում էլ ա, վաղուց անժամկետ արձակուրդի ա գնացել:
Սոֆի. – Լավ, մի քիչ շատ ծավալվեցիր: Հիմա իմ հերթն ա: Նախ և առաջ քեզ մի նկատողություն, Տադո: Տակտը մոռանալ պետք չի: Ցանկացած, նույնիսկ ցեխը կոխող կարծիք, ոնց որ դու ես սիրում, կարելի է ավելի նոՌմալ արտահայտել: Նայի, ոնց են էդ անում:
Սկսեմ ամենասկզբից: Ինձ դուր չեկավ դոմենը, չափից դուրս երկար է, դժվար է հիշվում: Դիզայնի պահով չեմ խորանա, քիչ բան եմ հասկանում մարդկային գոյատևման այդ ոլորտից, մանավանդ որ Տադոն արդեն ամեն ինչ ասեց: Կավելացնեմ միայն, որ բլոգի մոդելային նիհարությանը հասցված բլոկերը ահավոր անհարմար են, մանավանդ աչկաՌիկների համար:
Երկրորդ: Էն կողքի բլոկը, որտեղ Գալֆայանի կենսագրությունն ու նկարն են, լրիվ անիմաստ է, եթե կա «Հարություն Գալֆայան» էջը: Կամ մեկը ընտրեք, կամ մյուսը: Շատախոսությունը ամեն դեպքում լավ բան չի:
Բոլոր աֆիշները գլխավոր էջում պահելն էլ Տադոյի նմաններին խոսալու առիթ է տալիս: Դրանք կարելի է ընդամենը արխիվացնել համապատասխան բաժնում:
Նաև ես չեմ հասկանում, ինչո՞ւ չկա բլոգի ընթերցողների բլոկ: Ի՞նչ է, ձեզ մշտական ընթերցողներ պետք չե՞ն:
Տադո. – Եթե իմ նման ընթերցողներ են, երևի էնքան էլ չէ: Վտանգավոր է վերջիվերջո:
Սոֆի. – Սուս: Նյութերն էլ են քչություն անում, բայց այդ առումով բան չունեմ ասելու, բլոգը նոր է բացվել: Ամեն դեպքում՝ շնորհավոր: Տադո, շնոհավորի՛:
Տադո. – Հե՞…
Նյութը չի խմբագրվել հեղինակների խնդրանքով:
No comments:
Post a Comment